Լրահոս

16.03.2017 19:11


Ավազակություն, կողոպուտ, զրպարտում

Ավազակություն, կողոպուտ, զրպարտում

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 15-ին՝ ժամը 20.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Կարեն Ե.-ն, որը մարտի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի, 176 հոդվածի (կողոպուտը) 2-րդ կետի 1-ին մասի և 344 հոդվածի (դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը) 1-ին մասի մեղադրանքներով` պատժի կրումից խուսափելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը