Լրահոս

16.03.2017 15:07


Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ՝ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Թալինի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը