Լրահոս

17.03.2017 09:33


Մի շարք ավտոճանապարհների մառախուղ և մերկասառույց է

Մի շարք ավտոճանապարհների մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ Ապարանի, Արթիկ - Ալագյազ, Սևան - Գավառ, Գավառ - Մարտունի, Գորիս - Սիսիան ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ - տեղ մերկասառույց է:

Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մ:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը