Լրահոս

17.03.2017 10:00


18 ավտոմեքենա՝ 50 ուղևորով արգելափակվել էր ձյան մեջ

18 ավտոմեքենա՝ 50 ուղևորով արգելափակվել էր ձյան մեջ

Մարտի 16-ին՝ ժամը 22:08-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքին հարակից տնակի մոտ շտապօգնության ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Մարտի 16-ին՝ ժամը 17:45-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 28-36-րդ կմ-ին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա (50 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը