Լրահոս

17.03.2017 10:30


«BMW»–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

«BMW»–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Մարտի 17-ին՝ ժամը 08:03-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Աշտարակ հատվածի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի 34 OP 742 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980 թ. ծնված Լ. Շ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Լ. Շ.-ն տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը