Լրահոս

17.03.2017 12:10


Բացահայտվել է 21-ամյա երիտասարդի սպանությունը

Բացահայտվել է 21-ամյա երիտասարդի սպանությունը

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գոործողությունների արդյունքում բացահայտվել է 21-ամյա երիտասարդի սպանությունը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ նրան կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ են պատճառվել երկու անձի կողմից:

1995 թ. ծնված Հարություն Աղաջանյանի դին հայտնաբերվել է 2016 թվականի նոյեմբերի 20-ին` ժամը 22.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 88 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանի մոտ` ծակած-կտրած վերքերով:

Դեպքի առթիվ 2016 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան և իրականացվել անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական գործողություններ` հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Նոյեմբերի 21-ին` ժամը 03.40-ին, վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել Վանաձոր քաղաքի 20-ամյա մի բնակիչ` հայտնելով, թե իրեն վիրավորելու պատճառով հիշյալ ավտոտեխսպասարկման կայանի մոտ վիճաբանել է անծանոթ մի տղայի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և դիմել փախուստի: Նույն օրը երիտասարդը ձերբակալվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական փորձաքննություններ, վերծանվել տուժողի հեռախոսահամարը, հարցաքննվել բազմաթիվ վկաներ:

Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռ բերվել, որ դեպքի օրը վիճաբանությանը մասնակից է եղել նաև Վանաձոր քաղաքի 23-ամյա մեկ այլ բնակիչ, ով 20-ամյա երիտասարդի հետ դանակով հարվածներ է հասցրել Հարություն Աղաջանյանի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինս մահացել է:

Վանաձորի 23-ամյա երիտասարդը մարտի 16-ին ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը