Լրահոս

17.03.2017 13:10


ՃՏՊ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին (փոփոխված)

ՃՏՊ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին (փոփոխված)

Մարտի 17-ին՝ ժամը 08:03-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Աշտարակ հատվածի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի 34 OP 742 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980 թ. ծնված Լ. Շ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Վարորդը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար դեպքի վայր է մեկնել երկրորդ մարտական հաշվարկը. փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը