Լրահոս

17.03.2017 13:25


Սաֆարյան փողոցում բեռնատարն ընկել է փոսը

Սաֆարյան փողոցում բեռնատարն ընկել է փոսը

Մարտի 17-ին՝ ժամը 09:35-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սաֆարյան փողոցում բեռնատար ավտոմեքենան (ալյուրի պարկերով բեռնված) ընկել է փոսը և թեքվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «КамАЗ» մակնիշի 34 AU 363 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ.) փոսից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը