Լրահոս

17.03.2017 19:56


Հրացանը գտել էր տան տանիքից, թմրամիջոցը քաղել Կոշ գյուղի ձորակից

Հրացանը գտել էր տան տանիքից, թմրամիջոցը քաղել Կոշ գյուղի ձորակից

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ 1986 թ. ծնված Սարգիս Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան ու հայտնել, որ այն գտել է իրենց տան տանիքից և պատկանել է հանգուցյալ պապին:
Սարգիս Մ.-ն հանձնել է նաև պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված մոտ 0,065 կգ կանեփանման չորացված բույս և հայտնել, որ ներկայացվածն իր օգտագործման համար 2016թ. ամռանը քաղել է Կոշ գյուղի ձորակից:
Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը