Լրահոս

17.03.2017 17:30


Րաֆֆի Հովհաննիսյան. «Բոթը ցնցող էր»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Բոթը ցնցող էր»

Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ ցավակցական գիր է հղել Րաֆֆի Հովհաննիսյանը.

«Բոթը ցնցող էր: Պակասեց հայի եւս մեկ թանկ ու հազվագյուտ տեսակ՝ մեր ժողովրդի Հաց Ախպերը: Նա հեռացավ՝ ընդմիշտ մնալով որպես, խղճի, բարեգթության, նվիրյալ քրիստոնյայի եւ արժանապատիվ քաղաքացու տիպար: Արժանի լինենք այն Հացին, որ Արթուրը՝ վտանգելով կյանքը, հասցրեց դրա կարիքն զգացող մերձավորներին: Աստծո Սուրբ Հոգու մխիթարանքն իր հարազատներին, համայն հայությանը: Խունկ, աղոթք եւ օրհնանք լուսավոր մարդու լույս շիրիմին:

Վշտակցաբար՝ Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

17 մարտի 2017թ., Երեւան»։

Այս խորագրի վերջին նյութերը