Լրահոս

18.03.2017 22:39


Թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում բաճկոնի գրպանից գումար էր գողացել

Թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում բաճկոնի գրպանից գումար էր գողացել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին և հրավիրել 1973 թ. ծնված Անահիտ Վ.-ին:
Պարզվել է, որ թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում Սերգեյ Մ.-ն Անահիտ Վ.-ի բաճկոնի գրպանից գողացել է 13.000 դրամ և 5 դոլար:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը