Լրահոս

18.03.2017 23:43


«Չենք կռվել նրա համար, որ այսօր մեր իրավունքները ոտնահարեն. ապրիլյան պատերազմի մասնակից» (տեսանյութ)

«Չենք կռվել նրա համար, որ այսօր մեր իրավունքները ոտնահարեն. ապրիլյան պատերազմի մասնակից» (տեսանյութ)

2016 թվականի ապրիլյան քառօրյա մասնակից, թալինցի Մանուել Մանուկյանը բարձրաձայնում է այն խնդրի մասին, որ պատերազմի մասնակից շատ զինվորների զինվորական գրքույկում չնշվեց նրանց պատերազմին մասնակցելու հանգամանքը: Մանուել Մանուկյանը սա կապում է պետական համակարգի անտարբերության հետ: Կապանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ նա ելույթ ունեցավ այս թեմայով.

«Սիրելի՛ հայրենակիցներ, մենք չենք ծառայել, չենք կռվել նրա համար, որ այսօր մեր իրավունքները ոտնահարեն: Մենք պայքարել ենք մեր հայրենիքի համար, ուզում ենք մեր երկրի ներսում եղած ուժը օգտագործենք դրսում հաջողությունների հասնելու համար: Քառօրյա պատերազմի բոլոր մասնակիցները լավ գիտեն, որ շատերի բիլետներում չգրվեց կամ ջնջվեց, որ քառօրյա պատերազմի մասնակից են: Մենք դուրս ենք պետական ուշադրությունից: Իմ մարտական բոլոր ընկերներին կոչ եմ անում պայքարել մինչև վերջ»,- նշեց քառօրյա պատերազմի մասնակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը