Լրահոս

19.03.2017 10:17


Արտաշատ-Այգեպատ միջհամայնքային ավտոճանապարհին մեքենա է շրջվել

Արտաշատ-Այգեպատ միջհամայնքային ավտոճանապարհին մեքենա է շրջվել

Մարտի 18-ին՝ ժամը 20:12-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վերին Արտաշատ-Այգեպատ միջհամայնքային ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վերին Արտաշատ-Այգեպատ միջհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «ՎԱԶ-2102» մակնիշի 34 QR 151 պետհամարանիշի (վարորդ` Ալբերտ Բարսեղյան, 1970 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ա. Բ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Էրեբունու ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը