Լրահոս

19.03.2017 16:00


Սիսիան-Երևան ավտոճանապարհին մեքենան շրջվել է. կա 2 զոհ

Սիսիան-Երևան ավտոճանապարհին մեքենան շրջվել է. կա 2 զոհ

Մարտի 19-ին՝ ժամը 09:23-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին` Շաքի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 9-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի 50 VO 007 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան 2 զոհ և 3 տուժած:

Ավտոմեքենայի ուղևորներ, 1985 թ. ծնված Վ. Գ.-ը (ԼՂՀ քաղաքացի) և 1960 թ. ծնված Ա. Թ.-ը տեղում մահացել են:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել զոհերի դիերը, իսկ վարորդ, 1982 թ. ծնված Ա., ուղևոր, 1957 թ. ծնված Վ. և 1981 թ. ծնված Կ. Մ.-երին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին: Տուժածները հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը