Լրահոս

21.03.2017 10:35


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 20-21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ռազմական ոստիկանության մոտակայքում՝ մոտ 500 քմ, Սարի թաղի 26-րդ փողոցի մոտակա դաշտերում՝ մոտ 3000 քմ, Արարատի մարզի Մրգավետ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 0.5 հա, Տավուշի մարզի Բերդ քաղաքի չշահագործվող ադամանդի գործարանի մոտակայքում՝ մոտ 100 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը