Լրահոս

21.03.2017 13:24


Թունավորվել են խոհանոցի գազօջախից արտանետված շմոլ գազից

Թունավորվել են խոհանոցի գազօջախից արտանետված շմոլ գազից

Մարտի 18-ին՝ ժամը 16.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 1950 թ. ծնված Զորբա Հ.-ն, 1973 թ. ծնված Սվետլանա Ս.-ն, 1949 թ. ծնված Ֆորսոր Հ.-ն և 1972 թ. ծնված Խուդեդա Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 15.30-ի սահմաններում, տան խոհանոցի գազօջախից արտանետված շմոլ գազի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը