Լրահոս

21.03.2017 13:54


Խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս զենք-զինամթերք է հայտնաբերել

Խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս զենք-զինամթերք է հայտնաբերել

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Սուրեն Ա.-ն և կամավոր հանձնել «ԲՄ 22» գրառմամբ արկ, պահունակի պայուսակ, որսորդական 16 մմ տրամաչափի 1 փամփուշտ, 5,45 մմ տրամաչափի 243 և 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ:
Սուրեն Ա.-ն հայտնել է, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորեղբորը և հայտնաբերել է իրենց խորդանոցում, մաքրման աշխատանքներ կատարելիս:

Այս խորագրի վերջին նյութերը