Լրահոս

21.03.2017 17:21


Մահվան ելքով պատահար Երևան-Սևան ավտոճանապարհին (թարմացված)

Մահվան ելքով պատահար Երևան-Սևան ավտոճանապարհին (թարմացված)

Մարտի 21-ին՝ ժամը 14:29-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «ВАЗ 2107» մակնիշի 35 SS 212 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1963 թ. ծնված Ի. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի սյանը: Ավտոմեքենայի մոտակայքում անգիտակից վիճակում ընկած հայտնաբերվել են վարորդ 1963 թ. ծնված Ի. Խ.-ը և ուղևորը (անձը չպարզված), ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աբովյան և Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ-ներ:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին և փակել են ավտոմեքենայի գազի բալոնը:

Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ Ի. Խ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը