Լրահոս

22.03.2017 10:01


Հրդեհ Գյուլագարակ գյուղում

Հրդեհ Գյուլագարակ գյուղում

Մարտի 21-ին՝ ժամը 16:05-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի Գերմանական թաղամասում այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Գերմանական» թաղամասի 1-ին փողոցի թիվ 21 տան բակում այրվում է մոտ 150 հակ պահեստավորված անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:31-ին, մարվել՝ 17:36-ին:

Այրվել են մոտ 50 հակ կուտակած անասնակեր և հարակից անասնագոմի պատի փայտյա երեսպատումը՝ մասնակի (մոտ 4 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը