Լրահոս

24.03.2017 10:07


Հրդեհ Վանաձորում

Հրդեհ Վանաձորում

Մարտի 24-ին՝ ժամը 02:15-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի ՔՇՀ-4 թիվ 29 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շենքի բակում ամբողջությամբ այրվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 771 TT 71 պետհամարանիշով (վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Ս.) ավտոմեքենայի սրահը և «BMW» մակնիշի 84 SS 844 պետհամարանիշով (վարորդ՝ 1982 թ. ծնված Հ. Զ.) ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:33-ին, մարվել՝ 02:59-ին։

Այս խորագրի վերջին նյութերը