Լրահոս

27.03.2017 15:04


Գարեգին Բ-ն կարգալույծ է հռչակել Տ. Մովսես քահանա Մանուկյանին

Գարեգին Բ-ն կարգալույծ է հռչակել Տ. Մովսես քահանա Մանուկյանին

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ՝ կարգալույծ է հռչակվել Տ. Մովսես քահանա Մանուկյանը (Վիրահայոց թեմ):

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ հիմք է ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի միջնորդագիրը եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Մովսես քահանա Մանուկյանի` հոգեւոր ծառայության վայրը ինքնակամ լքելու վերաբերյալ:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը եւ կկոչվի իր ավազանի անունով` Խորեն Մանուկյան:

Այս խորագրի վերջին նյութերը