Լրահոս

27.03.2017 18:10


3 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 26 դեպք

3 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 26 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 24-ից 27-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 21-ը:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք:
Բացահայտվել է գողության 26, խարդախության 7, կողոպուտի, յուրացման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության և որսագողության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1, գողության 11 և խարդախության 8 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը