Լրահոս

27.03.2017 15:20


Քաղցկեղով տառապող կինը մեր օգնության կարիքն ունի (տեսանյութ)

Քաղցկեղով տառապող կինը մեր օգնության կարիքն ունի (տեսանյութ)

Երևանաբնակ հիթսունհինգամյա Սուսաննա Սարգսյանն այրի է և մեծ դժվարություններով ու պատվով մեծացրել է երեք զավակների: 2014 թվականին տիկին Սուսաննայի մոտ ի հայտ է եկել գոյացություն, կատարվել է վիրահատություն, այնուհետև ստացել է 14-անգամյա քիմիաթերապիայի կուրս, այն շարունակական է, որովհետև նրա մոտ առաջացել են ևս հինգ օջախներ, այդ հիվանդությունը ախտահարել է նաև ոսկրային համակարգը, ազդոսկրի կոտրվածք է ստացել, ոտքը օրթեզավորվել է և 2015 թվականից մինչ այսօր նա գտնվում է այդ վիճակում, չունի քայլելու հնարավորություն, պետք է կատարվի ծնկահոդի մեգաէնդոպրոթեզավորում, որպեսզի ծնկահոդը ծալվի և ստանա հնարավորություն քայլելու: Ոտքն ամբողջությամբ այտուցված է, և տիկինն անընդհատ անկողնային վիճակում է: Զավակներն արել են ամեն հնարավորն ու անհնարինը և այլևս չունեն ոչ մի ճանապարհ՝ շարունակելու հետագա քիմիաթերապիայի կուրսն ու վիրահատությունը: Վիրահատության համար պահանջվում է 7000 Եվրո, որը միայն այդ պրոթեզի արժեքն է:

Սուսաննան առաջին կարգի հաշմանդամ է:

Սիրելի՛ հայրենակիցներ, յուրաքանչյուրիս հնարավորության սահմանում մեր ներդրումը կարող է փրկել նրա կյանքը փրկելու հարցում: ՎՏԲ Հայաստան բանկում տիկին Սուսաննայի դստեր՝ Լաուրա Սարգսյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝

16051017653200 ՀՀ դրամ;

16051017653201 ԱՄՆ դոլար;

16051017653202 ԵՎՐՈ;

16051017653203 ՌԴ ռուբլի;

SWIFT:ARMJAM22

Տիկին Սուսաննայի հեռախոսահամարն է՝ +37443 23 65 22:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը