Լրահոս

29.03.2017 10:03


Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է
Հարգելի՛ վարորդներ, 2016 թվականի ընթացքում տեսախցիկներով և լուսանկարահանող-արագաչափ սարքերով հայտնաբերված իրավախախտումներով, որպես վարչական տույժ, նախազգուշացում է կիրառվել (տուգանք չի նշանակվել) 96200 ճանապարհային երթևեկության կանոնների խախտման փաստով:
Մինչև 2017 թ. մարտի 28-ը ներառյալ, որպես վարչական տույժ, նախազգուշացում է կիրառվել 42000 ճանապարհային երթևեկության կանոնների խախտման փաստով:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ուշադրություն դարձնել նախազգուշացման փաստերին և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Այս խորագրի վերջին նյութերը