Լրահոս

30.03.2017 12:45


Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 8 երկրաշարժ

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 8 երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 23-29-ը գրանցված երկրաշարժերից 21-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:

Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 1-ի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մարտի 29-ին, ժամը 13:00-ին, M=2.1 Ճամբարակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք, հաղորդում են ՍՊԾ գործակալությունից:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 8 երկրաշարժ: Մարտի 23-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 41 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ, որին հաջորդ օրը հետևել են 4-5 բալ (մագնիտուդ 3.5), 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6 և 2.3) ստորգետնյա ցնցումներ: Մարտի 23-ին Թուրքիայի Վան քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ, նույն օջախային գոտում մարտի 25-ին հաջորդել է 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) ստորգետնյա ցնցում: Մարտի 24-ին Թուրքիայի Հորասան քաղաքից 11 կմ դեպի հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն էր 5-6 բալ (մագնիտուդ 4.0): Մարտի 26-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.6) երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում, որի էպիկենտրոնային գոտին գտնվում էր Սալմաստ քաղաքից 45 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ, երկուսն էլ՝ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում: Մարտի 27-ին Ռուսաստանի Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքից 910 կմ դեպի արևելք, իսկ մարտի 29-ին՝ 504 կմ դեպի հյուսիս տեղի են ունեցել, համապատասխանաբար 6.1 և 6.6 մագնիտուդերով երկրաշարժեր: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը