Լրահոս

31.03.2017 21:43


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Ապրիլի 1-ին դադարներով սպասվում են կարճատև տեղումներ, 2-ին, 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 2-ին կնվազի 7-8 աստիճանով, 4-5-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում

Ապրիլի 1-ին սպասվում է կարճատև անձրև, 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձնախառն անձրև: 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.30C (1979 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.10C (2003 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 10.60

Այս խորագրի վերջին նյութերը