Լրահոս

01.04.2017 08:57


Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում և Մեղրու լեռնանցքում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում առկա են տեղումներ ձնախառն անձրևի տեսքով:

Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը