Լրահոս

24.04.2017 12:58


Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները տեղափոխվում են անվճար

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները տեղափոխվում են անվճար

Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով.

• Թ.1 երթուղի- «Հրազդան» մարզադաշտ-Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ-Արգիշտիի-Իտալիայի-Խորենացու-Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:
Հետադարձը` Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի-Արգիշտիի փողոցներ-Հաղթանակի կամուրջ-Աթենքի փողոց-«Հրազդան» մարզադաշտ:
• Թ.2 երթուղի- «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի-Լենինգրադյան, Կիևյան փողոցներ-մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:
Հետադարձը` նույն ուղեգծով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը