Լրահոս

27.04.2017 17:34


Խորտակվել է ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի հետախուզական նավ

Խորտակվել է ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի հետախուզական նավ

Այսօր՝ ապրիլի 27-ին, Բոսֆորից 40 կմ հեռավորության վրա մեկ այլ նավի հետ բախման արդյունքում խորտակվել է ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի «Լիման» հետախուզական նավը:

razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից. փոխանցում է «ՌԻԱ» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ «Լիմանը» բախվել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող «Աշոտ-7» նավին, ինչի արդյունքում առաջացած ճեղքվածքի պատճառով խորտակվել է:

Դեպքից հետո Թուքիայի մերձափնյա անվտանգության մոտորանավակները տարհանել են երկու նավերի անձնակազմին (78 հոգի):

ՌԴ ՊՆ հաղորդագրություն մեջ նշվում է, որ «Լիման» նավի անձնակազմը անվնաս է, և պատրաստվում է թուրքական փրկարարական նավից տեղափոխվել մոտակայքում գտնվող և օգնության հասնող ռուսական «Ուլուս-Ստար» նավը:

«Լիմանը» կառուցվել էր 1970 թվականին Լեհաստանի Գդանսկ քաղաքում և նախապես նապատեսված էր օվկիանոսագիտական ուսումնասիրությունների համար, իսկ 1989-ին արդիականացվել էր որպես հետախուզական նավ:

Այս խորագրի վերջին նյութերը