Լրահոս

28.04.2017 11:30


Մասիսի անհետ կորած 69-ամյա բնակչի մեքենան հայտնաբերվել է

Մասիսի անհետ կորած 69-ամյա բնակչի մեքենան հայտնաբերվել է

Ապրիլի 22-ին՝ ժամը 12-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մասիս քաղաքի բնակիչ, 69-ամյա Հարություն Ֆայադի Ազատյանը ապրիլի 21-ին՝ ժամը 14-ի սահմաններում, իր «Օպել Աստրա Ջի» մակնիշի 34 SF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել:

Որոնողական աշխատանքների արդյունքում` ապրիլի 22-ին՝ ժամը 23-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջի» ավտոմեքենան հայտնաբերվել է Նորամարգ գյուղի 17-րդ փողոցի վերջնամասում՝ անվնաս վիճակում:

Oպերատիվ-փնտրողական հետագա աշխատանքների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ Հարություն Ազատյանը հնարավոր է՝ սպանված լինի Վ. Օ.-ի կողմից:

Կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը