Լրահոս

29.04.2017 22:13


Եղվարդում և Քանաքեռավանում հայտնաբերվել են օձեր

Եղվարդում և Քանաքեռավանում հայտնաբերվել են օձեր

Ապրիլի 29-ին, ժամը 19:03-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Ապրիլի 29-ին, ժամը 15:18-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի սկզնամասում գտնվող շինության մեջ օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը