Լրահոս

01.05.2017 13:55


Մոսկվա-Բանգկոկ չվերթի տուժած ուղևորների թվում հայ կա (տեսանյութ)

Մոսկվա-Բանգկոկ չվերթի տուժած ուղևորների թվում հայ կա (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, ուժեղ տուրբուլենտության պատճառով տուժել էր «Աէրոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Բանգկոկ չվերթը կատարող օդանավի ավելի քան 25 ուղևոր: Պարզվում է, որ նրանց թվում մեկ հայ կա՝ 1982թ. ծնված Տատյանա Ավետիսյան:

Թայլանդում ՌԴ դեսպանատունը հրապարակել է հոսպիտալացված 15 ռուսաստանցիների ցուցակը։ Gazeta.ru-ն հայտնում է, որ ընդհանուր առմամբ տուժել է 24 ռուսաստանցի:

«Բոլոր տուժածներին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նրանցից մի քանիսին վիրահատություն է անհրաժեշտ: Այժմ հիվանդանոցում է մնում 15 ռուսաստանցի»,- ասված է ՌԴ դեսպանատան հաղորդագրությունում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը