Լրահոս

02.05.2017 14:08


ԱՎԾ. ՀՀ մշտական բնակչության թիվը, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է 13 հազարով

ԱՎԾ. ՀՀ մշտական բնակչության թիվը, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է 13 հազարով

2017 թվականի ապրիլի մեկի դրությամբ ՀՀ բնակչության քանակը կազմել է 2 981.5 հազար մարդ, ինչը 12,9 հազարով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Համաձայն ԱՎԾ ժողովրդագրական տվյալների՝ 2017 թ. ապրիլի մեկի դրությամբ՝ ՀՀ բնակչության բնական աճը կազմել է 500 մարդ:

Տարեսկզբի նկատմամբ բնակչության թվաքանակը նվազել է 4.6 հազար մարդով, ինչը ձևավորվել է բնակչության բնական հավելաճի (0.5 հազ.) և միգրացիայի մնացորդի գնահատված ցուցանիշի (-5.1 հազար մարդ) տարբերությունով:

Այս տարվա առաջին եռամսյակում 6.5% նվազել է ծնունդների թիվը, իսկ մահացությունների թիվն աճել է 3.8 %:

Համաձայն հրապարակված տվյալների, կրճատվել է նաև գրանցված ամուսնությունների քանակը՝ 3826-ից հասնելով 3544-ի, իսկ ամուսնալուծությունների քանակը, հակառակը, աճել՝ 851-ից հասնելով 972-ի:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը