Լրահոս

07.05.2017 23:54


Շահումյանի անվան պուրակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

Շահումյանի անվան պուրակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

Մայիսի 7-ին, ժամը 16:31-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյանի անվան պուրակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Toyota Corolla մակնիշի 88 GG 005 և Toyota Platz մակնիշի 34 LV 950 պետհամարանիշերով (վարորդ՝ 1970 թ. ծնված Հ. Դ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են Toyota Platz մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը