Լրահոս

08.05.2017 00:36


Արթիկում «Տոտմա» խանութի դիմաց հայտնաբերվել է կնոջ դի

Արթիկում «Տոտմա» խանութի դիմաց հայտնաբերվել է կնոջ դի

Մայիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում «Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի 5 Ա հասցեյում գտնվող «Տոտմա» խանութի դիմաց կնոջ դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի 26 տան բնակչուհի Աիդա Հովակյանը:

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը