Լրահոս

12.05.2017 09:27


Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին «ՎԱԶ 2101»-ը շրջվել է․ կա տուժած

Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին «ՎԱԶ 2101»-ը շրջվել է․ կա տուժած

Մայիսի 11-ին, ժամը 23:49-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2101» մակնիշի 57 LO 166 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել է: Վարորդը՝ 1988 թ. ծնված Ռ. Մ.-ը տեղափոխվել է Բյուրեղավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը