Լրահոս

14.05.2017 11:55


Երևանում որդին դանակի մի քանի հարվածներ է հասցրել ծնողներին և 6-րդ հարկից ցած նետվել (ֆոտոշարք)

Երևանում որդին դանակի մի քանի հարվածներ է հասցրել ծնողներին և 6-րդ հարկից ցած նետվել (ֆոտոշարք)

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցի 2-րդ շենքի բակում վիրավոր քաղաքացի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, թե՛ բնակարանում, թե՛ վերելակից դուրս` միջանցքում, հայտնաբերվել են բավականին շատ արյան հետքեր: Ոստիկաններն ու քննիչները միջանցքում հայտնաբերել են նաև ծռված դանակ, որի վրա կան արյան հետքեր:

Դեպքի վայրում հավաքվածները ասել են, որ նշված բնակարանից Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել Սուրիկ Կանջինյանը և Գայանե Մազինյանը, իսկ շենքի մուտքի մոտից նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Վլադիմիր Կանջինյանը:

Վ. Կանջինյանը Սուրիկ Կանջինյանի և Գայանե Մազինյանի որդին է և կան տեղեկություններ, որ նա իր ծնողներին դանակի մի քանի հարված է հասցրել, որից հետո դուրս է եկել բնակարանից, եկել պատշգամբ և իրեն ցած նետել` ընկնելով «Honda» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Երեք վիրավորներն էլ գտնվում են ծանր վիճակում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը