Լրահոս

14.05.2017 14:03


Հնգյակից տղան մահացել է

Հնգյակից տղան մահացել է

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաներից տղան այսօր մահացել է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

«Երեխան մահացել է անհասության հետևանքով: Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր և շնչում էր միայն արհեստական շնչառությամբ», -փոխանցեց Ա. Հայթայանը:

Նշենք, որ մայիսի 3-ին հնգյակ ծննդաբերած 23-ամյա Լուսինե Պողոսյանի հղիության ընթացքը վարել էին «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետները:

Երեխաների ծնունդից հետո մահացել էին երկու աղջիկ երեխաները:

Այժմ հնգյակից կենդանի մնացած երկու աղջիկները Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում են, և մասնագետների խոսքով, նրանց մոտ կա կյունացման միտում:

Մանրամասները՝ Aysor.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը