Լրահոս

14.05.2017 14:35


Արենի գյուղում բեռնատարը կողաշրջվել է

Արենի գյուղում բեռնատարը կողաշրջվել է

Մայիսի 14-ին, ժամը 10:39-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում բեռնատարը կողաշրջվել է (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 106-րդ կմ-ին Iveco մակնիշի 777 OD 17 պետհամարանիշով (վարորդ՝ 1981 թ. ծնված Գ. Ք.) բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, մեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը