Լրահոս

16.05.2017 08:34


Հրդեհ է բռնկվել Լենինգրադյան փողոցում՝ շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում

Հրդեհ է բռնկվել Լենինգրադյան փողոցում՝ շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում

Մայիսի 16-ին, ժամը 02:37-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 18 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը, երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը:

Պարզվել է, որ այրվում է բնակարանի լոգարանը՝ գույքով 4 քմ, 1 դուռ՝ ամբողջությամբ և մոտ 3 գմ էլ. լար, ջերմահարվել է նախասրահի և խոհանոցի առաստաղը՝ մոտ 8 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:05-ին, մարվել՝ 03:18-ին:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և գազի վթարային ծառայության աշխատակիցները:

Այս խորագրի վերջին նյութերը