Լրահոս

16.05.2017 10:36


Մորը և հորը դանակահարած տղան խոշոր չափերի հասնող գումարների կարիք է ունեցել

Մորը և հորը դանակահարած տղան խոշոր չափերի հասնող գումարների կարիք է ունեցել

Մարտի 14-ին Քանաքեռ-Զեյթունում որդու կողմից դանակահարված ծնողների դեպքով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել:

21-ամյա Վլադիմիր Կանջարյանը, ով տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարել է մորը, ապա նաև միջամտած հորը, բավական խելացի է երիտասարդ է։ Սովորել է Ամերիկյան համալսարանում և ներկայումս տարեկետման մեջ է գտնվում:

Շուրջ 12 տարի երիտասարդը հանդիսացել է կարատեի և շախմատի մանկապատանեկան հավաքականների մասնակից անդամ, արժանացել պարգեւների։

Ըստ կայքի տեղեկությունների՝ վերջին շրջանում նա խոշոր չափերի հասնող գումարներ է ծնողներից ուզել:

Դեպքի օրը երիտասարդը վիճաբանել է մոր հետ: Այդ ձայները լսելով՝ հարակից սենյակում գտնվող հայրը օգնության է եկել և տեսել է կնոջը դանակահարված:

Հորը չի հաջողվել որդուն կարգի հրավիրել, վերջինս դանակի հարվածներ է հասցրել նաև նրան:

Այդ ամենից հետո էլ շենքի 6-րդ հարկից ցած է նետվել՝ ընկնելով ավտոմեքենայի վրա:

Արդյունքում ստացել է ոտքի կոտրվածք:

Դանակի հարվածների հետևանքով մայրը ծանր մարմնական վնասվածք է ստացել և վիրահատության է ենթարկվել, իսկ հոր ստացած վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն եղել:

Հայրը, ով որդու դանակահարությունից հետո տեսել է նրան ավտոմեքենայի վրա ընկած, շտապել է նրա մոտ, իսկ երբ հարցրել է թե որդին ի՞նչ արեց, վերջինս զարմացած ասել է, ի՞նչ է պատահել:

Այս խորագրի վերջին նյութերը