Լրահոս

16.05.2017 10:49


Երեխայի վիրահատության օրը նշանակված է, իսկ անհրաժեշտ գումարը պակասում է (տեսանյութ)

Երեխայի վիրահատության օրը նշանակված է, իսկ անհրաժեշտ գումարը պակասում է (տեսանյութ)

Արարատի մարզից Հրաչուհի Բաբայանը ծնվել է 2008 թվականին Մանկական ուղեղային կաթված /ՄՈՒԿ/ հիվանդաությամբ: Երբ ծնողները երեխայի մոտ նկատել են հիվանդության ախտանիշները, դիմել են բժշկի, և երեխան ստացել է վերականգնողական բուժում: Մինչ օրս փոքրիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա հենաշարժողական համակարգը պասիվ է և լարված՝ ինքնուրույն տեղաշարժ և ձեռքերի օգտագործում չի կարողանում: Վերականգնողական բուժումներն արդյունք են տվել և նշանակվել է վիրահատություն Ռուսաստանի Դաշնությունում: Քանի դեռ հայրը ողջ է եղել, դստեր բոլոր բուժման խնդիրները կարողացել է կարգավորել: Հոր մահից հետո մայրը դժվարանում է երեխայի բուժամն հարցում, որովհտեև ինքն էլ ունի առողջական՝ տեսողության հետ կապված, լուրջ խնդիր: Հրաչուհին ունի իրենից փոքր եղբայր և ընտանիքն ապրում է տատիկի թոշակով և ընտանեկան նպաստով: Ընտանիքը սոցիալական պայմաններից ելնելով չի կարողանում իրականացնել բուժման շարունակությունը՝ 2500 դոլար չունենալու հետևանքով:

Ելնելով իրավիճակից Հրաչուհու ծնողները դիմում են հանրության աջակցությանը, և եթե կլինեն բարի մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել երեխային մեկնելու վիրահատության, կարող են իրենց ներդրումները փոխանցել ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Հրաչուհու մայրիկի՝ Գոհար Բաբայանի անունով բացված հաշվեհամարներին՝

16026060560700 ՀՀ դրամ;

16026060560701 ԱՄՆ դոլար;

16026060560702 Եվրո;

1602606056073 ՌԴ ռուբլի:

SWIFT:ARMJAM22

Մայրիկի հեռախոսահամարն է՝ +37496 055 134:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» սոցիալական ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը