Լրահոս

16.05.2017 15:10


Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի փլուզված հատվածում երթևեկությունը միակողմանի վերականգնվել է

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի փլուզված հատվածում երթևեկությունը միակողմանի վերականգնվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ՝ Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի փլուզված հատվածում (Հաղպատի խաչմերուկ) երթևեկությունը միակողմանի վերականգնվել է:

Ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը