Լրահոս

16.05.2017 17:00


Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը

Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը

Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված՝ այդ երկրի Գագրա քաղաքում մայիսի 10-ին մեկնարկած ֆուտբոլի վետերանների 6-րդ միջազգային մրցաշարում այսօր՝ մայիսի 16-ին տեղի ունեցած եզրափակիչ խաղում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը գրավել է առաջին տեղը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր եզրափակիչ հանդիպման ժամանակ արցախյան թիմը հանդիպել է ՌԴ Պյատիգորսկի թիմի հետ և 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Արցախի թիմի ղեկավար Կարեն Վանյանը նշել է, որ մրցաշարի ընթացքում տղաները խփել են 23 և բաց թողել ընդամենը 1 գնդակ՝ ճանաչվելով որպես լավագույն թիմ: Բացի դրանից, Արցախի թիմից մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Լևոն Մկրտչյանը, լավագույն հարձակվող՝ Արսեն Սարկիսյանը (9 գոլ) և լավագույն դարպասապահ՝ Ալեքսանդր Մելքումյանը:

Մրցաշարին մասնակցում էր 9 թիմեր՝ Աբխազիայից, Արցախից, Հարավային Օսիայից և Ռուսաստանի Դաշնության տարբեր երկրամասերից։

Այս խորագրի վերջին նյութերը