Լրահոս

16.05.2017 21:26


Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի

Հանրապետության տարածքում

Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 18-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 19-ի երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 17-19-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 20-21-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում

Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 18-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 19-ի երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մայիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.40C (1988 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.70C (1970 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.40

Այս խորագրի վերջին նյութերը