Լրահոս

16.05.2017 17:49


Արտերկրից ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի հավաքական

Արտերկրից ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի հավաքական

Հունիսի 4-ին «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան–Սենթ Քիթս եւ Նեւիս ընկերական հանդիպումը, իսկ հունիսի 10-ին Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կկայանա աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա–Հայաստան հանդիպումը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

Ահա նրանք.

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)

Լեւոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան)

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)

Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Արմեն Համբարձումյան, «Մորդովիա» (Ռուսաստան)

Դավիթ Յուրչենկո, «Անժի» (Ռուսաստան)

Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները եւ հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը