Լրահոս

17.05.2017 08:48


Ահազանգ․ երիտասարդ աղջիկը փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից

Ահազանգ․ երիտասարդ աղջիկը փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից

Մայիսի 16-ին, ժամը 23:07-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ երիտասարդ աղջիկը փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կամրջի վրա ինքասպանության փորձ կատարող քաղաքացու չեն հայտնաբերել:

Այնուհետև ժամը 23:16-ին Հալաբյան փողոցում՝ Թումանյանի այգու մոտակայքում, նկատվել է հուզական վիճակում գտնվող քաղաքացի. հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը