Լրահոս

17.05.2017 09:01


Շենիկ-Վանանդ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվել են անասնագոմ և վագոն-տնակ

Շենիկ-Վանանդ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվել են անասնագոմ և վագոն-տնակ

Մայիսի 16-ին, ժամը 22:37-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Շենիկ-Վանանդ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում են անասնագոմ և վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:00-ին, մարվել` 01:48-ին:

Մ-9 ավտոճանապարհի Շենիկ-Վանանդ հատվածի 12-րդ կմ-ին ամբողջությամբ այրվել են անասնագոմի տանիքը՝ 56 քմ, և վագոն-տնակը` 36 քմ (կենցաղային իրերով):

Այս խորագրի վերջին նյութերը