Լրահոս

17.05.2017 12:50


Ռուս-հայկական կազմակերպությունները դատապարտել են մայիսի 9-ին ադրբեջանական սփյուռքի սադրանքը

Ռուս-հայկական կազմակերպությունները դատապարտել են մայիսի 9-ին ադրբեջանական սփյուռքի սադրանքը

Ռուս-հայկական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով մայիսի 9-ին ադրբեջանական սփյուռքի սադրանքը՝ «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ։

««Անմահ գունդ» հիշատակի ակցիայի գաղափարի եւ համառուսական մակարդակով այն կյանքի կոչելու շնորհիվ Մայիսի 9-ին Հաղթանակի շքերթներից անմիջապես հետո ցանկացած ռուսաստանցի հնարավորություն ունի մեզանից յուրաքանչյուրի համար այդ հիշարժան օրը հիշել մեր զոհված նախնիներին եւ հարգել նրանց վառ հիշատակը՝ նրանց դիմանկարներն անցկացնելով ռուսական քաղաքների հրապարակներով։

Սակայն այդ հիասքանչ հնարավորությունից մեզ՝ հայերիս, փորձում են զրկել, որոնց վաստակը հաղթանակի մեջ շատ մեծ է։ Դա նշել է նաեւ մարշալ Գ.Կ. Ժուկովը՝ հայտարարելով, որ «Հայերը ֆաշիզմի դեմ հաղթանակում՝ շարքայինից սկսած եւ մարշալով վերջացրած, անմահացրեցին իրենց անունները մարտիկների անմար փառքով»։ Իրենց հերոսությամբ հատկապես աչքի են ընկել Ղարաբաղի հայերը։ 133 հազար հայկական բնակչություն ունեցող այդ երկրամասը, որը պատմական անարդարության հետեւանքով ներառվել էր Ադրբեջանի կազմում, 3 մարշալ եւ 1 ծովակալ է տվել Խորհրդային միության նավատորմին, 24 հերոս Խորհրդային միությանը, տասնյակ գեներալներ, ծովակալներ ու բազմաթիվ սպաներ։ Եւ ահա արդեն որերորդ անգամ, «Անմահ գնդի» սրբազան հանրահավաքի ժամանակ, Ադրբեջանից՝ այդ հայատյաց երկրից, սադրիչների մի խումբ, թույլ չի տալիս կրել հերոս երկրի՝ Արցախի Հանրապետության դրոշը։ Դրոշը, որը ըստ իր արժանիքների, պետք է լիներ «Անմահ գնդի» առաջին շարքում»։

Այդ սրիկակները՝ իրենց դրության տեր զգալով, թելադրում են իրենց պայմանները, դրոշներ խլում, ծեծկռտուք սարքում՝ հաշվի չառնելով, որ իրենք գտնվում են ոչ թե իրենց ֆաշիստական երկրում, այլ Ռուսաստանի տարածքում։ Պետք է նաեւ նշել Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի քրտնաջան աշխատանքը՝ մշակութային միջոցառումներն արգելելու շուրջ, որոնք անցկացվում են Արցախի Հանրապետության մշակութային գործիչների մասնակցությամբ։ Դա այդ «դիվանագետի» հիմնական աշխատանքն է, որին հատնի չէ, թե ինչպիսի արժանիքների համար, համարում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդներից մեկը։

Վերոնշյալի հետ կապված՝ դիմում ենք Ռուսաստանի իշխանական մարմիններին՝ խնդրելով հասնել նրան, որ Ռուսաստանում հայերն իրենց զգան ոչ թե ինչպես Ադրբեջանում, այլ ինչպես Ռուսաստանում, որտեղ օրինական են ազգաբնակչության կամքով ստեղծված բոլոր պետությունների դրոշները։

Սկանդալային միջադեպերից խուսափելու համար կոչ ենք անում Ռուսաստանին չաջակցել Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր ընտրություններում։ Մենք բոլորս ապրում ենք բազմազգ Ռուսաստանում, որն ուժեղ է այստեղ բնակվող բազմաթիվ ժողովուրդների բարեկամությամբ։ Ուստի, ապակայունացման բոլոր փորձերը պետք է խստորեն կասեցվեն։ Հակառակ դեպքում, դա կարող է լայն, անվերահսկելի բնույթ ձեռք բերել։ Իսկ դա ոչ մի դեպքում թույլ տալ չի կարելի», - ասվում է հայտարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը