Լրահոս

17.05.2017 19:12


Թիվ 58 երթուղային ավտոբուսի սրահում դրամապանակ էր գողացել

Թիվ 58 երթուղային ավտոբուսի սրահում դրամապանակ էր գողացել

Մայիսի 16-ին՝ ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 5 հասցեի մոտ գտնվող կանգառից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին, ում խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել են սուպերմարկետի բոնուս քարտ և 23.540 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամայիս Թ.-ն գողությունը կատարել է նույն օրը՝ ժամը 17-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 5 հասցեի մոտ՝ թիվ 58 երթուղային ավտոբուսի սրահում, 1981 թ. ծնված Սիրանուշ Մ.-ի պայուսակից:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը